Home / Հայաստան / Տաքսիստները մտադիր չեն վճարել ակտերի դիմաց. նրանց չեն ասել, որ օրենքը փոխվել է

Տաքսիստները մտադիր չեն վճարել ակտերի դիմաց. նրանց չեն ասել, որ օրենքը փոխվել է

Մի քանի օր առաջ Վաղարշյան-Կոմիտաս խաչմերուկում մեքենաները կայանող 13 տաքսիստներից յուրաքանչյուրի մեքենայի վրա 30-40 խախտման ակտ է եկել: Վարորդների համար դա անակնկալ էր: 

Ակտերում նշված է, որ տաքսիստները կայանում են օրենքով արգելված վայրում և որ իրենք մեկ ամվա ընթացքում խախտում կատարելու համար ամեն ակտով պատրավոր են 5000 դրամ վճարել:

Տաքսիստներից մեկը՝ Գրիդել Վերդյանը, Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենք մտադիր չեն այդ գումարը վճարել մի քանի պատճառներով: Նախ՝ տվյալ վայրում տաքսիստները աշխատում են տարիներ շարունակ՝ առանց նման խոչընդոտի հանդիպելու և եթե նոր օրենք է գրվել, ապա այն պետք է հրապարակվեր կամ նշան փակցվեր խաչմերուկի մոտ:

Երկրորդը՝ ակտերը բոլորը միասին են ուղարկվել, եթե, օրինակ, մի ակտ ստանային «խախտում» անելու առաջին օրը, ապա կիմանային ու չէին շարունակի մեկ ամիս շարունակ կանգել նույն տեղում:

«Տաքսիստ կա, օրինակ՝ ես, մեքենան մի օրվա մեջ 7 անգամ նկարվել է և առանձին-առանձին ակտեր են գրել: Ստացվում է, որ մենք պետք է մուծենք 150-250 հազար դրամ: էդ ակտերը նվիրում եմ Սերժ Սարգսյանին ու նրա եղբորը՝ Սաշիկին: Ստացվում եմ, որ բյուջեն մենք պետք է լցնենք: Չենք տա, ուզում է հարկադիր գա, ինչ ուզում են անեն», – ասել է Վերդյանը: 

Tekali Taxi