Home / Հայաստան / Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների. Հուլիսի 5-ը՝ ՀՀ Սահմանադրության օր

Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների. Հուլիսի 5-ը՝ ՀՀ Սահմանադրության օր

Սահմանադրությունը երկրի հիմնական օրենքն է, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը: Հայաստանի Հանրապետության Սահմանդրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով: Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձել է պետական տոն՝ Սահմանադրության օր:

Հոդված 17. Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, ինչպես նաև անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Ձերբակալված, կալանավորված և ազատազրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի և արժանապատվության հարգման իրավունք:

Մարդուն չի կարելի առանց իր համաձայնության ենթարկել գիտական, բժշկական և այլ փորձերի:

Tekali Taxi