Home / Հայաստան / «Մի ստիպեք, որ հեռանամ». Աշխատանքից ազատված տնօրենը հայհոյել է մարզպետին

«Մի ստիպեք, որ հեռանամ». Աշխատանքից ազատված տնօրենը հայհոյել է մարզպետին

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանր (լուսանկարում) հովանավորում է մի անձնավորության, ում դեմ ժամանակին քրեական գործ էր հարուցված, և նրան օրերս նշանակել է մարզի Դաշտ գյուղի դպրոցի տնօրեն, իսկ նախկին տնօրենին ստիպել է ազատվել աշխատանքից, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:

Թերթը դեպքի առնչությամբ մեկնաբանություններ է խնդրել Դաշտի դպրոցի նախկին տնօրեն Գնել Ռոստոմյանից, ով մինչ հարցազրույցը տեղեկացել է՝ իր կողմից ասված յուրաքանչյուր խոսք նույնությամբ հրապարակվելո՞ւ է, նույնիսկ եթե ինքը մարզպետին «շան տղա» անվանի:

«ՉԻ»-ն նշում է, որ Ռոստոմյանը, սակայն, Արմավիրի մարզպետին որակել է էլ ավելի վատ բառերով, մասնավորապես, «մուսռ», «տականք», «մենթ», իսկ վերջում մարզպետին բնութագրել է «բ… տղա» հայհոյանքով։

«Ես խոսքս ուղղում եմ հանրապետության նախագահին, Ազգային ժողովի նախագահին, վարչապետին, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչներին. Հարգելիներս, խնդրում եմ ինձ տվեք մի քանի հազար դոլար, չգիտեմ ինչքան, իրենք կիմանան՝ իրենց «կանալներով», որ տամ ու մնամ իմ գործին, իմ տուն ու տեղին։ Որպեսզի ես վճարեմ էս ամեն ինչի համար և պետությունիցս դուրս չգամ։ Ես էն վատ տարիներին դուրս չեմ եկել, հիմա մի ստիպեք, որ հեռանամ։ Թույլ տվեք, որ իմ ընտանիքը ես էստեղ պահեմ, իմ հայրենիքում, իմ երկրում», – ասել է Ռոստոմյանը:

Tekali Taxi