Home / Հայաստան / Մոլդովացին Երևանում հայերին մեղադրել է Ադրբեջանի տարածքները գրավելու մեջ. ԱԳՆ խոսնակը չի մեկնաբանել

Մոլդովացին Երևանում հայերին մեղադրել է Ադրբեջանի տարածքները գրավելու մեջ. ԱԳՆ խոսնակը չի մեկնաբանել

Երեկ Ազգային ժողովում ընթացող համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ մոլդովացի փաստաբան Աուրելիա Գրիգորիուն (լուսանկարում), անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, հայերին մեղադրել է «Խոջալուի ցեղասպանության» և «ագրեսիայի» մեջ: Խորհրդաժողովի մոլդովացի պատվիրակը հայտարարել է, որ Հայաստանը «գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը»:

Ի պատասխան՝ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ասել է. «Ես չգիտեմ, թե դուք ում պատվերն եք իրականացնում, բայց Ձեր ելույթները կարող եք ձայնագրել, որպեսզի Ձեր պատվիրատուները Ձեզ շնորհակալություն հայտնեն»:

«Հայկական ժամանակ» օրաթերթը հարց է ուղղել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանին , թե հնարավո՞ր է ՀՀ արտգործնախարարությունը համապատասխան նոտա հղի Մոլդովայի ԱԳՆ-ին կամ օրինակ՝ Գրիգորիուն Հայաստանում անցանկալի անձ հայտարարվի: Բալայանը զերծ է մնացել մեկնաբանություններից:

Tekali Taxi