Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը նախատել է վարչապետին. աղբյուր

Սերժ Սարգսյանը նախատել է վարչապետին. աղբյուր

Նախորդ հինգշաբթի կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանն անդրադարձել է կուսակցության ներսում տարբեր թևերի միջև պայքարին ու բավական կոպիտ է խոսել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Այս մասին հաղորդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները:

Սարգսյանը վարչապետին հարցրել է, թե ինչ իմաստ ուներ ֆինանսների նախարարության վերահսկողական տեսչությանը ուղարկել Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Ջոնիկի դեմ ստուգումների։

«Չեք ամաչում, իրար դեմ նման բաներ եք անում»,  – ասել է Սերժ Սարգսյանը։

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն ասել է, որ լուրի վերաբերյալ տեղեկատվության չի տիրապետում:

Թերթը հիշեցնում է, որ ֆիննախարարության վերասկողական վարչության պետ Սոնա Դարբինյանն իր ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե կառավարության սուբսիդավորմամբ Արարատի մարզին տրված դիզվառելիքի 70 տոկոսը գնել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրն ու զարմիկը, սակայն այդտեղ քրեական ոչինչ չկա: 

Tekali Taxi