Home / Հայաստան / ԱՄՆ դեսպանը կարևորում է ատոմակայանի անխափան գործունեությունը

ԱՄՆ դեսպանը կարևորում է ատոմակայանի անխափան գործունեությունը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն աջակցել է, որպեսզի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մշակի ատոմակայանում վթարի դեպքում ազգային արձագանքման ծրագիր:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ատոմակայանի անխափան գործունեությունը կարևոր է, և այդ ոլորտի աշխատակիցներին աջակցելը ևս մեկն է ԱՄՆ-ի ջանքերից՝ ուղղված Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման դիվերսիֆիկացմանը:

«Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել Հայաստանին այդ հարցում»,- ասել է Հեֆերնը, ով այսօր մասնակցել էր «Ատոմ 2013» շտաբային վարժանքի գործնական փուլին:

Վարժանքի թեման է ՀԱԷԿ-ի վթարի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը: Հանդիպմանը ներկա էր նաև նախարար Արմեն Երիցյանը, ով լրագրողներին ասել է, որ վթարի դեպքում ԱԻՆ-ը պատրաստ է արագ արձագանքել, իհարկե, խոշոր վթարների դեպքում աջակցում են նաև այլ երկրների ուժերը: Նրա խոսքով՝ անվտանգությանն ուղղված նման միջոցառումներում Հայաստանը համագործակցում է նաև այլ երկների դեսպանատների հետ:

Նշենք, որ շտաբային վարժանքը տևել է երեք օր: Դրան մասնակցում էին ԱՄՆ Ցամաքային զորքերի Ինժեներական կորպուսի Քաղաքացիական, ռազմական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ծրագրի (CMEP), ինչպես նաև Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի ներկայացուցիչները:

 

Tekali Taxi