Home / Հայաստան / Լրագրողին ստիպել են մաքրել Բաքվի փողոցները

Լրագրողին ստիպել են մաքրել Բաքվի փողոցները

«Մտադիր եմ մյուս շաբաթվանից Բաքվի փողոցներում հավաքարար աշխատել»,- Facebook սոցցանցի իր էջում գրում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Հադիջա Իսմայլովան:

Բաքվում հունվարի 26-ին կազմակերպված «Ի աջակցություն Իսմաիլիի» ակցիային մասնակցելու համար լրագրողը տուգանվել էր 400 մանաթի չափով, սակայն հրաժարվել էր վճարել տուգանքը: Քանի որ դատարանի՝ տուգանքի մասին որոշումը Հադիջա Իսմայլովայի կողմից չի իրականացվել, դատարանի որոշմամբ՝ նա դատապարտվել է 220 ժամ հարկադիր աշխատանքների:

Ինչպես գրում է Իսմայլովան, այսօր դատարանում իրեն փողոցում հավաքարարի աշխատանք են առաջարկել, և նա համաձայնել է. «Ես պարտավորվել եմ օրական 4 ժամ փողոցներ մաքրել»: 

Tekali Taxi