Home / Հայաստան / Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հերթական անգամ հանդիպել են

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հերթական անգամ հանդիպել են

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հերթական հանդիպումն են անցկացրել, իսկ ՀՀ ԱԳ-ն մանրամասներ չպարունակող հերթական հաղորդագրությունն է տարածել:

Հուլիսի 12-ին երեկոյան Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի առանձնազրույցը, նաև համատեղ հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան Կելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը:

ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու վերաբերյալ:

Tekali Taxi