Home / Հայաստան / Նախարարը խոստացել է լուծել հացադուլավորի խնդիրը. ևս մեկ ազատամարտիկ հացադուլ է սկսել

Նախարարը խոստացել է լուծել հացադուլավորի խնդիրը. ևս մեկ ազատամարտիկ հացադուլ է սկսել

Պաշպանության նախարար Սեյրան Օհանյանն ուրբաթ օրը հացադուլ հայտարարած ազատամարտիկ Շամիր Սահակյանին խոստացել է, որ վերջինիս հարցը կլուծվի երկու շաբաթվա ընթացքում: Սահակյանը պայքարում էր իր բնակարանի համար, որը վաղուց ազատամարտիկ խոստացել էին, սակայն այդպես էլ չէին տրամադրել: Օհանյանի հետ նա հանդիպել է շաբաթ օրը, որից հետո դադարեցրել է հացադուլը: Ազատության հրապարակում նստացույցի մասնակից ազատամարտիկները, սակայն, մտադիր են շարունակել նստացույցը մինչև ստանան ոչ թե խոստումներ, այլ իրենց պահանջների բավարարում:

Երեկվանից Ազատության հրապարակում հացադուլ է սկսել մեկ այլ ազաամարտիկ` Խաչիկ Ավետիսյանը: Նա ասում է, որ իր հացադուլը պարտադրված է, սակայն ազատամրտիկը ոչինչ չի պահանջում իշխանություններից. նա հասարակությունից պահանջում է ուշքի գալ և հրաժարվել հանդուրժել նման իշխանություններին:

Epress.am-ի հետ զրույցում Ավետիսյանը պատմել է, որ իրեն 2012 թվականի դեկտեմբերից զրկել են թոշակից: Նա նշել է, որ 2009 թվականին նշանակվել է զորամասի հրամանատար, որտեղ հայտնաբերել է նախկինում արված խախտումներ: Այդ մասին Ավետիսյանը տեղեկացրել է իրավապահ մարմիններին: 13 միլիոն դրամ զորմասից շորթելու համար 5 տարվա ազատազրկման է ենթարկվել ֆինանսական մասի պետը, սակայն ինքը՝ հանցագործության բացահայտող ազատամարտիկը, ևս դատարապրվել է 6 տարվա ազատազրկման, թեև դատարանը համաներմամբ՝ հենց դատարանի դահլիճից ազատ է արձակել նրան: Հետագայում, սակայն, նույն գործով դատարանը վճռել է Ավետիսյանից պահանջել 11 միլիոն դրամ վճարել՝ համապարտության կարգով, այն հիմքով, որ նա, լինելով վերադաս, չի կանխել հանցագործությունը:

«Քանի որ ոչ փող ունեի, ոչ գույք, գրավը դրեցին թոշակիս վրա», – պատել է ազատամարտիկը: 

Tekali Taxi