Home / Հայաստան / Վարդենիսում բանկը գրավադրված ոսկին չի վերադարձնում. ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում

Վարդենիսում բանկը գրավադրված ոսկին չի վերադարձնում. ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում

ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում` կապված «Արդշինինվեստբանկ»-ի «Վարդենիս» մասնաճյուղում տրված կեղծ կտրոնների հետ: Բանկի շուրջ ստեղծված իրավիճակի մասին բարձրաձայնել էր «Ժողովուրդ» օրաթերթը՝ նշելով, որ բանկում ոսկեղեն գրավ դրած մարդիկ տոկոսադրույքի համապատասխան վճարումները կատարելուց հետո չեն կարողանում հետ ստանալ իրենց իրերը: Բանկից պատճառաբանում են, թե կտրոնների մի մասը կեղծ է։ Թե ինչպես են բանկից կեղծ կտրոններ տրվել բնակիչներին, դեռ պարզ չէ:

«Ժողովուրդ»-ը գրում է, որ երեկ, երբ տուժած քաղաքացի Անուշավան Բադալյանը, կեղծ կտրոնները ձեռքին, մտել է բանկի կառավարիչ Արտյոմ Մկրտչյւսնի մոտ՝ հաշիվ պահանջելու, կառավարիչը վերցրել է կեղծ կտրոնն ու հետ չի վերադարձրել։

Մեկ այլ քաղաքացուց նա վերցրել ու տեղում պատռել է կտրոնը՝ ասելով, թե այն կեղծ է ու ոչ մի արժեք չունի։ Թերթը նշում է, որ դա քաղաքացու վճարած գումարի հիման վրա տրված միակ «փաստաթուղթն» է եղել։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Արդշինինվեստբանկ»–ից տուժածների թիվը 100-ից անցնում է։

Թերթը նաև հիշեցնում է, որ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Վարդենիս» մասնաճյուղի նախկին կառավարիչ Արման Բաղդասարյանը, տարիներ առաջ նախնական համաձայնության գալով մասնագետ Հ. Համբարձումյանի, անհատ ձեռնարկատեր Խ. Շաբոյանի և «Վասարաթ» ՍՊԸ-ի տնօրենի հետ, ձևակերպել էր կեղծ վարկեր։ Այժմ Բաղդասարյանը դատապարտված է ազատազրկման 9 տարի ժամկետով:

Tekali Taxi