Home / Հայաստան / Նման ծեծից հետո Վահե Ավետյանը չէր կարող ապաքինվել. բժիշկ

Նման ծեծից հետո Վահե Ավետյանը չէր կարող ապաքինվել. բժիշկ

2012- թվականի հունիսի 29-ին մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանը ՀՖՖ նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի ենթարկվելուց հետո հիվանդանոց է տեղափոխվել այնպիսի վիճակում, որ բացառվում էր, թե նա կապաքինվեր: Երեկ «Հարսնաքարի գործով» դատական նիստի ժամանակ հարցաքննվելու ընթացքում նման հայտարարություն է արել Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկ, նեյրովիրաբուժությսւն բաժանմունքի վարիչ Արման Հակոբյանը:

Հակոբյանը նաև հայտարարել է, որ Վահե Ավետյանի մոտ արձանագրվել է գլխուղեղի մահ։

«Պաշտպանական կողմը արդեն երկար ժամանակ է, փորձում է ապացուցել, թե մահը ծեծի հետևանքով չի վրա հասել, սակայն բժշկի ցուցմունքը տապալում է այս վարկածը», – այս առնչությամբ գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Tekali Taxi