Home / Հայաստան / Վահագն Չախալյանը համոզված է՝ վրացական կայքն իր դեմ պատվիրված հոդվածներ է տպագրում

Վահագն Չախալյանը համոզված է՝ վրացական կայքն իր դեմ պատվիրված հոդվածներ է տպագրում

Համաներմամբ ազատված հայաստանցի ակտիվիստ, «Ջավախք» շարժման առաջնորդ Վահագն Չախալյանն իր՝ Ախալքալաքի ղեկավար առաջադրվելու մասին տեղեկատվությունը համարում է Грузия online կայքի հերթական ապատեղեկատվությունը: Այս մասին նա ասել է Tert.amհետ զրույցում:

«Այն էլ այն դեպքում, երբ հայտերի առաջադրման վերջնաժամկետը հուլիսի 13-ին արդեն լրացել է… նման բան չկա: Ես այդ «Հարավային դարպասների» հարցին՝ թե հնարավո՞ր է, որ առաջադրվեմ, թե չէ, ասացի, որ ցանկացած քայլ, որը օգուտ կբերի մեր ժողովրդին և Սաակաշվիլիի ռեժիմի կողմից հիմնադրված կառավարման համակարգի մոդելը փոխելուն, պատրաստ եմ անելու: Ու էսօր արդեն տարածում են, որ ես իմ թեկնածությունն եմ առաջադրում»,- ասել է Չախալյանը:

Հիշեցնենք, որ Грузия Online-ը, հղում կատարելով «Հարավային դարպասներ» թերթին, մասնավորապես, մեջբերել էր Չախալյանի հարցազրույցից հետևյալ հատվածը. «Իմ թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի ընդունվել: Ինձ համար շատ դժվար կլինի նման որոշում կայացնել: Իմ պարագայում, միանշանակ, դա կլինի ոչ թե քայլ ատաջ, այլ հետ: Ես երբեք այդ պաշտոնին չեմ ձգտել և հիմա էլ չեմ ուզում: Սակայն, եթե ես այդ քայլն անեմ, ապա դա կանեմ՝ Ջավախքում բնակվող հայերի շահերից ելնելով»

Ըստ ջավախահայ ակտիվիստի՝ Грузия online կայքն իր դեմ հատուկ պատվիրված հոդվածներ է տպագրում. «Հայտնի է, որ Грузия online-ը ֆինանսավորվում է ազգայնականների՝ Սաակաշվիլիի ռեժիմի կողմից: Եվ իմ եղբոր ձերբակալությունից սկսած դա երևաց»:

Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը համաներմամբ բանտից ազատվել էր հունվարի 24-ին: Նա ձերբակալվել էր 2008 թվականին՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և զենք կրելու մեղադրանքով, իսկ մեկ տարի անց դատապարտվել 10 տարվա ազատազրկման: 

Tekali Taxi