Home / Հայաստան / Արա Աբրահամյանը խառնվում է Հայաստանի ներքին գործերին՝ Մոսկվայի շահերն առաջ տանելու համար. հայտարարություն

Արա Աբրահամյանը խառնվում է Հայաստանի ներքին գործերին՝ Մոսկվայի շահերն առաջ տանելու համար. հայտարարություն

Կրասնոդարի հայերի կողմից հրատարակվող «Երկրամաս» թերթը հրապարակել է «Ծագումով հայ Ռուսաստանի քաղաքացիների դիմումը Ռուսաստանի հայերի միության ղեկավարությանը», որի հիմնադիրն է հայտնի գործարար Արա Աբրահամյանը:

Դիմումում, մասնավորապես, ասվում է, որ ՌՀՄ-ի 13 տարվա գործունեության ընթացքում Ռուսաստանում հայկական համայնքի ցրված կառույցների ամրապնդման, պատմական հայրենիքի հետ կապի զարգացման ուղղությամբ ոչ մի աշխատանք չի տարվել:

«ՌՀՄ-ն ստացել է  «համերգա-բանկետային գրասենյակի տիտղոսը», որը միայն ծառայում է Ռուսաստանի իշխող կուսակցությանը և, հետևաբար, Ռուսաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներին՝ դաշնայինից մինչև գյուղատնտեսական: ՌՀՄ-ը լռում է ՌԴ հայկական համայնքի խնդիրների մասին, բայց աչքի է ընկել Հայաստանի ներքին քաղաքականությանը խառնվելու փորձերով՝ այնտեղ Մոսկվայի շահերն առաջ տանելու նպատակով»,- ասված է հայտարարությունում:

«Ինչո՞ւ ՌՀՄ-ն ու դրա տարածաշրջանային բաժանմունքները չեն արձագանքում ռուսաստանյան ԶԼՄ-ներում պարբերաբար հայտնվող հակահայկական բնույթի հրապարակումներին և Ռուսաստանում հայերի քաղաքացիական և ազգային իրավունքների խախտման փաստերին: Ինչո՞ւ 1915 թվականին Թուրքիայի կողմից իրականացված հայերի ցեղասպանության 100-ամյակի առթիվ միջոցառումների կազմակերպան ուղղությամբ աշխատանքներ չեն տարվում, չեն արձագանքում Ռուսաստանից Ադրբեջան զենքի մատակարարման փաստին, «Ռուսաստանի ղեկավարության՝ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ անբարյացակամ գործողությունների դեմ» բողոքի ակցիաներ չեն անցկացվում»:

Այս կապակցությամբ դիմումի հեղինակները Արա Աբրահամյանից պահանջում են հրաժարական տալ՝ իր պաշտոնը զիջելով «ավելի գործունյա և ազգային մտածելակերպով մարդու»:

Նշենք, որ տվյալ փաստաթղթի հայտնվելը համընկել է Հայաստանում՝ Հրաչյա Հարությունյանի հանդեպ Ռուսաստանի իրավապահների և դատական մարմինների ստորացուցիչ վերաբերմունքի հետ կապված բողոքի ակցիաների հետ: Նա եղել է Պոդոլսկի մոտ մարդատար ավտոբուսին հարվածած բեռնատարի ղեկին: Վթարի հետևանքով մահացել է 18, իսկ վիավորվել՝ 30 մարդ: Հարությունյանին հիվանդանոցից դատարանի դահլիճ են բերել կնոջ խալաթով, իսկ հեռուստատեսությամբ այդ թեմայով հաղորդումներն ուղեկցվել են մեղադրյալի հասցեին հնչած ստորացուցիչ արտահայտություններով:

Tekali Taxi