Home / Հայաստան / Բաքվում վաճառում են զինվորների սնունդը

Բաքվում վաճառում են զինվորների սնունդը

Ադրբեջանական բանակի համար նախատեսված մթերքի մի մասը վաճառվում է Բաքվի խանութներում: Այն կարելի գտնել անգամ խոշոր սուպերմարկետներում: Սննդի իրացումը կատարվում է վաճառքն արգելող գրառումների հեռացման միջոցով, կամ ցածր գնով առաջարկում են ծանոթ գնորդներին: Բաց վաճառքում զինվորների համար նախատեսված սնունդ կարելի է հանդիպել փոքր բակային խանութներում: Այս մասին գրում է virtualaz.org կայքը՝ հղում կատարելով իր ընթերցողներից մեկին, ով ականատես է եղել սննդի վաճառքին:

Կայքի խմբագրություն է ներկայացվել նաև Բաքվի խանութներից մեկից գնված խնձորի ջեմ: Փաթեթի վրա նշված է, որ այն նախատեսված է զինվորների համար և նախատեսված չէ վաճառքի համար: Նշվում է նաև, որ ջեմի արտադրողը «Azersun Holdinq» ընկերությունն է:

Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ եթե նման միջադեպեր տեղի են ունեցել, ապա դրանք մանրակրկիտ կերպով կուսումնասիրվեն:  

Աղբյուրի փոխանցմամբ՝ վաճառվում է նաև զինվորների համար նախատեսված բրինձ, ձուկ, հնդկաձավար, չոր կաթ և այլն: «Թարմ սառեցված ձկան մի կիլոգրամը սուպերմարկետին հանձնում են 1 մանաթ գնով, իսկ սուպերմարկետները, իրենց հերթին, այն վաճառում են 2-2,5 մանաթով»,- ասել է կայքի աղբյուրը: 

Tekali Taxi