Home / Հայաստան / Գալիք օրերին Հայաստանում անձրև և կարկուտ են կանխատեսում

Գալիք օրերին Հայաստանում անձրև և կարկուտ են կանխատեսում

Հուլիսի 23-ին, 25-ին և 26-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին Հայաստանի հույսիսային շրջաններում անձրև և ամպրոպ է գրանցվելու: Հունիսի 27-ին անձրևելու է շրջանների զգալի մասում, այդ օրերին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Հուլիսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը  հուլիսի 24-ին կբարձրանա  2-3 աստիճանով, 25-ին՝ նույնքանով կնվազի:

Երևանում հուլիսի 23-ին, 25-26-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 25-ին ցերեկը օդի ջերմաստիճանը հասնելու է +37-ի:

Tekali Taxi