Home / Տեսանյութեր / Վարդան Ղուկասյանի կողմից ծեծված նախկին ոստիկանապետը բողոք է ներկայացրել

Վարդան Ղուկասյանի կողմից ծեծված նախկին ոստիկանապետը բողոք է ներկայացրել

Հուլիսի 16-ին Գյումրիի դատարանում նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից ծեծի ենթարկված Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը: 

Մինչ այսօր ծեծի փաստի առթիվ քրեական գործ չի հարուցվել՝ բողոքի բացակայության հիմքով: Սարգսյանի հաղորդումն ուշանում էր այն պատճառով, որ նա գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում՝ ուներ սալջարդեր և սրտի կաթվածի նախանշաններ:

Այժմ, երբ նա գտնվում է առանձին հիվանդասենյակում և հանդիպում հարազատներին, ի վիճակի է եղել նաև ծեծի մասին խոսել քննիչի հետ:

Հիշեցնենք, որ, ականատեսների պնդմամբ, Վարդան Ղուկասյանը Սամվել Սարգսյանին ծեծի էր ենթարկել հուլիսի 16-ին՝ դատարանի դահլիճից դուրս գալուց հետո: Սարգսյանը նախակաթվածային վիճակում ու մարմնական վնասվածքներով տեղափոպվել էր հիվանդանոց: Այդ օրը դատարանում քննվում էր Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության գործը: Մեղադրյալը Սամվել Սարգսյանի որդին է՝ Հարություն Սարգսյանը: Նա իրեն մեղավոր չի ճանաչում:

Ոստիկանության Մուշի բաժնում նյութեր են պատրաստվում ծեծի գործով, սակայն քրեական գործ դեռ չի հարուցվել: 

Tekali Taxi