Home / Հայաստան / Լրագրողին հայհոյած Նավասարդյանը պնդում է, որ այլ բան էր ասել

Լրագրողին հայհոյած Նավասարդյանը պնդում է, որ այլ բան էր ասել

Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը վստահեցնում է, որ ինքը ilur.am կայքի լրագրողին չի հայհոյել: Մինչդեռ կայքի տարածած տեսանյութում այլ բան է լսվում:

«Ասել եմ՝ ես քու… նեռվերը չունեմ պիտի ասեի, բայց չկարողացա, որովհետև նեռվայնացած էի: «Գնա, ես քու…» իմ արտահայտությունը այսպես է եղել», – yerkir.am-ի հետ զրույցում ասել է Նավասարդյանը:

Նա ասել է, որ չէր կարելի մտածել, թե ինքը ընդունակ է հայհոյելու լրագրողին, քանի որ իր կրթությունը և դաստիարակությունը դա անել թույլ չէին տա:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել երեկ, երբ լրագրողը մոտեցել է Նավասարդյանին և փորձել է հարց ուղղել վերջինիս, իսկ Երևանի տրանսպորտի վարչության պետը  բռունցք է անում ու հայհոյում է լրագրողին ՝ ասելով. «Գնա, քու…մ»:

Այսօր առավոտից քաղաքացիական ակտիվիստները  լրագրողի և Նավասարդյանի  խոսակցության տեսաձայնագրությունը դնում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան պատին՝ պահանջելով հեռացնել աշխատանքից Նավասարդյանին կամ նկատողություն անել: Մենք փորձեցինք քաղաքապետարանի դիրքորոշումը ճշտել այս հարցի շուրջ, սակայն քաղաքապետարանի հասարակությաւն հետ կապերի բաժնում առավոտից հեռախոսազանգերին չեն պատասխանում: 

Tekali Taxi