Home / Հայաստան / «Դատողությունները թողնում եմ հանրությանը». Օսկանյանը մեկնաբանել է ԱԱԾ-ի որոշումը

«Դատողությունները թողնում եմ հանրությանը». Օսկանյանը մեկնաբանել է ԱԱԾ-ի որոշումը

ԱԱԾ-ն հանցակազմի բացակայության պատճառով չի կարողացել ապացուցել Վարդան Օսկանյանին առաջադրված «փողերի լվացման» և «փողերի յուրացման» երկու ծանր մեղադրանքները և ստիպված է եղել գործը այլ ճանապարով կարճել: Այս մասին այսօր տարածած հայտարարության մեջ ասել է ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով ավելի վաղ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությանը, որում նշված էր, թե քրեական գործը կարճվել է:

«Ասեմ, որ ես որևէ խոստովանություն չեմ արել: Եթե առաջնորդվենք ԱԱԾ-ի տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ հնարավոր է, օրինակ, հափշտակել պետական բյուջեի միջոցներ, դրանք համարել անձնական եկամուտ, դիմել համապատասխան պետական մարմիններին և խնդրել այդ գումարների մասով կատարել հարկային պարտավորությունները, և քրեական գործը կարճվի:

Իմ նկատմամբ քրեական գործ հարուցելու առաջին օրվանից ես ասել եմ, որ Ջոն Հանթսմանի կողմից ինձ վստահված Սիվիլիթաս հիմնադրամի օգտագործման համար նախատեսված գումարից ոչ միայն ոչ մի լումա չի չարաշահվել, այլև իմ կողմից այդ գումարի կառավարման արդյունքում դրան ավելացել է ավելի քան 100 հազար ԱՄՆ դոլար:

Իմ և Սիվիլիթաս հիմնադրամի դեմ սկսված և ավելի քան մեկ տարի տևած գործընթացի հետ կապված դատողությունները թողնում եմ հանրությանը», – հայտարարել է Օսկանյանը:

Tekali Taxi