Home / Հայաստան / Ինչու են պատժում Տարոն Մարգարյանին, պատմել է աղբյուրը

Ինչու են պատժում Տարոն Մարգարյանին, պատմել է աղբյուրը

Տարոն Մարգարյանը ճկուն է գտնվել և, զգալով իր գլխին պպտվող «սև ամպերի» խտությունն ու վերահաս վտանգները՝ որոշել է նահանջել: Այսպես է մեկնաբանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացումը ժամանակավոր կասեցնելու որոշումը «Ժողովուրդ» օրաթերթը:

Թերթի աղբյուրները փոխանցում են, որ Տարոն Մարգարյանի շուրջ եղած վտանգների պատճառները շատ են:

«Սերժ Սարգսյանին և նրա երիտասարդ շրջապատին նախ դուր չի եկել այն, որ Մարգարյանն ինքնուրույն որոշումներ կայացնելու ձգտումներ է ցուցաբերել, բացի դա, լուրեր կան, որ իր մտերմիկ շրջապատում Տարոնը խոսել է իր՝ ՀՀ նախագահի պոտենցիալ թեկնածու դառնալու հավակնությունների մասին: Եվ սա արդեն բավական էր, որպեսզի Մարգարյանի շուրջ օղակը սեղմվեր, ինչը և արվեց՝ այդ թվում և հասարակական ակտիվությունը «խթանելու» գնով: Ու եթե նա չզիջեր, կկորցներ աթոռը», – նշում է թերթը:

Tekali Taxi