Home / Հայաստան / Մոսկվան երաշխիքներ է ուզում, որ ամերիկյան զորքերն Ադրբեջան չեն մտնի. ՆԳ

Մոսկվան երաշխիքներ է ուզում, որ ամերիկյան զորքերն Ադրբեջան չեն մտնի. ՆԳ

Երեկ օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ Ռուսաստանի նախագահ Վրալիդիմիր Պուտինի կարճատև այցը Բաքու: Այս իրադարձությանը Ադրբեջանում մեծ նշանակություն էին տվել, քանի որ այցն, ըստ էության, հերքում էր վերջերս տարածված բամբասանքներն այն մասին, թե իբր Ադրբեջանի ու Ռուսաստանի իշխանությունների միջև առկա է թյուրըմբռնում ու միջպետական հարաբերություններում կան խնդիրներ: Այս մասին այսօր «Նեզավիսիմայա գազետա» թերթում գրում է Սոհբեթ Մամեդովը:
Բանակցություններին Ռուսաստանի իշխանության կարևոր գործիչների ներկայությունը, ինչպես նաև երկկողմանի փաստաթղթեր ստորագրելու նախապատրաստությունը վկայում է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման մասին: Այս համարի թողարկման պահին Բաքվում դեռ բանակցություններ էին ընթանում:

Մինչդեռ, Պուտինի՝ Ադրբեջան այցի նախօրեին Բաքվի նավակայան են մտել «Դագեստան» հրթիռային նավն ու «Վոլգոդոնսկ» փոքր հրետանային նավը: Չնայած՝ պաշտոնապես հայտարարվել էր, որ Կասպյան նավատորմի նավերի այցը կատարվում էր Կասպից ծովում երկու երկրների  նավատորմերի միջև համագործակցության ամրապնդման նպատակով, այնուամենայնիվ, տեղական վերլուծաբանները, իրադարձությունը կապելով Ադրբեջան Ռուսաստանի նախագահի այցի հետ, կատակով նշեցին, որ Պուտինը Բաքվում ծովային դեսանտ է իջեցրել:

Տեղական վերլուծաբանների կարծիքով՝ նախագահ Պուտինի այցը ցույց է տալիս, որ Ադրբեջանն իրենից բավականին մեծ հետարքրություն է ներկայացնում՝ որպես Ռուսաստանի Դաշնության գործընկեր:

Միլի Մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը կարծում է, որ Ռուսաստանի նախագահին ուղեկցող առաջատար վեց նախարարներից կազմված պատվիրակությունը վկայում է այն մասին, որ սա ուղղակի ցուցադրական այցելություն չէ, այլ այց, որը ենթադրում է լուրջ քննարկումներ, երկկողմ հարաբերությունների իրավիճակի ճշտում ու ապագայի հեռանկարների պարզում:

Ինչ վերաբերում է ՌԴ Պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուի՝ պատվիրակության կազմի մեջ մտնելուն, ապա, քաղաքագետի կածիքով, «ռազմական ոլորտում առկա են հարցեր, որոնք պետք է քննարկվեն»: 

«Դա միայն ռազմա-տեխնիկական համագործակցությունը չէ: Կարևոր է քննարկել նաև Ադրբեջանին վերաբերվող հարցեր:  Օրինակ, իրավիճակը Կասպից ծովում, որտեղ ուժեղանում է ռազմական ակտիվիությունը, առկա է Իրանի համատեքստը, Մերձավոր Արևելքում զարգացող իրադարձությունները, ու ամենակարևորը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Այս հակամարտության կարգավորումն առանց Ռուսաստանի դժվար է պատկերացնել»,- լրագրողներին հայտնել է Մուսաբեկովը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի կարող չզգուշանալ այն բանից, որ Բաքուն վերածվում է կարևոր լոգիստիկ կենտրոնի, որի միջոցով իրականցվում է աֆղանական տարանցումը: Այդ պատճառով Մոսկվային ամուր երաշխիքներ են պետք, որ այստեղ վաղը ամերիկյան զորքեր չեն հայտնվի: 

Tekali Taxi