Home / Տեսանյութեր / Դատապարտյալին ՔԿՀ-ից բաց չեն թողնում, չնայած նա կրել է պատիժը

Դատապարտյալին ՔԿՀ-ից բաց չեն թողնում, չնայած նա կրել է պատիժը

Դատապարտյալին չեն ցանկանում ազատ արձակել բանտից, չնայած նա լիովին կրել է պատիժը: Այս մասին «Հրապարակ» օրաթերթը ահազանգ է ստացել «Կոշ» քրեակատարողական հիմնարկից:

Թերթը նշում է, որ 13 տարի ազատազրկման վայրում անցկացրած դատապարտյալ Մանուկ Պողոսյանը, ով կալանավորվել է 2003 թ., պետք է արդեն ազատ արձակված լիներ, քանի որ նրա վրա տարածվում է խիստ ռեժիմի պարագայում նախնական կալանքի 1 օրն օրուկես հաշվելու կարգը, և դատապարտյալը լիովին կրել է պատիժը:

«Ժամանակին՝ մի կարճ շրջան, այսպիսի օրենք ընդունվեց, որը հետագայում վերացվեց, սակայն այդ շրջանում հանցանք կատարած բոլոր անձանց վրա պետք է տարածվի, քանի որ պատիժը խստացնող օրենքները հետադարձ ուժ չունեն: Ժամանակին Պողոսյանին անգամ ծանուցել են, որ իր կալանքի մեկ օրը հաշվվելու է օրուկես՝ այդ կարգի տակ ստորագրել են տվել: Հիմա ՔԿՀ ադմինիստրացիան հրաժարվում է կիրառել այդ կարգը, հրաժարվում է կիրառել նաև Մալաթիա-Սեբաստիա համայնքների դատարանը, ում դիմել է դատապարտյալը: Մարդուն, փաստորեն, ապօրինաբար պահում են անազատության մեջ, ինչը քրեորեն պատժելի արարք է: Եվ Մանուկ Պողոսյանը երեկ, ի նշան բողոքի, հացադուլ է սկսել: Նրան տեղափոխել են պատժախուց», – գրում է թերթը: 

Tekali Taxi