Home / Հայաստան / Թուրքիայի վարչապետը հուզվել է ուղիղ եթերում

Թուրքիայի վարչապետը հուզվել է ուղիղ եթերում

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուզվել է, երբ Ülke TV հեռուստաալիքի ուղիղ եթերում կարդում էին եգիպտական «Մահմեդական եղբայրների» առաջնորդներից մեկի՝ Մուհամմեդ ալ-Բիլթեջայի նամակը:

Եգիպտացի քաղաքական գործչի կողմից իր սպանված աղջկա՝ Ասմեի հիշատակին նվիրված բանաստեղծությունը լսելիս Թուրքիայի կառավարության ղեկավարը չի կարողացել զսպել արցունքները և խնդրել է դադարեցնել եթերը:

«Ես զգացի հոր ցավը, ով անգամ չի կարողացել նամազ անել իր մահացած աղջկա համար: Ես ասես իմ երեխաներին տեսա»,- ասել է Էրդողանը:

«Հուսով եմ՝ վշտաբեկ հոր խոսքերն ամբողջ աշխարհի համար օրինակ կծառայեն»,- ասել է Թուրքիայի վարչապետը՝ խուսափելով տեսախցիկներից: 

Tekali Taxi