Home / Հայաստան / Կոտայքի մարզպետը հայհոյել է գյուղի բնակչին. թերթ

Կոտայքի մարզպետը հայհոյել է գյուղի բնակչին. թերթ

Նախօրեին Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն այցելել է այդ մարզի Կապուտան համայնք։ Մարզպետի հետ հանդիպմանը ներկա են եղել Կապուտանի գյուղապետը, նրա տեղակալը, ավագանու անդմաները, դպրոցի տնտեսվարը և մի քանի գյուղացիներ։

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ավագանու անդամներից ով ինչ հարց բարձրացրել է, մարզպետը պատասխանել է, որ ինքն այդ հարցի հետ գործ չունի։

Հանդիպման ընթացքում Կովալենկո Շահգալդյանը հարցրել է Կապուտանի բնակիչ Ռոմիկ Ղուկասյանին. «Դո՞ւ ինչ հարց ունես»: Երբ Ղուկասյանը պատասխանել է, որ գյուղը աղբի մեջ կորած է, մարզպետը գյուղապետ Սերոբ Միքայելյանից ճշտել է, թե ինչու գյուղի աղբը չի տեղափոխվում։ Վերջինս պատասխանել է, որ տրակտորը կցորդ չունի, որից հետո գյուղապետը մարզպետի ականջին փսփսացել է, որ թերթում տպագրված նյութը Ռոմիկի «ձեռքի գործն» է:

«ՉԻ»-ն հիշեցնում է, որ ավելի վաղ «Գյուղապետը պնդել էր, որ կառավարությունը թալանել է իրեն» հրապարակման մեջ անդրադարձ էր կատարել Կապուտանի գյուղի անմխիթար վիճակին և գյուղացիների դժգոհությանը: Դժգոհող գյուղացիներից մեկն էլ Ռոմիկ Ղուկասյանն է եղել։

Թերթը գրում է, որ, լսելով այդ մասին, Շահգալդյանը վրդովվել է ու սկսել հայհոյանքներ տեղալ Ռոմիկի հասցեին։ Հայհոյանքները լսելով՝ ավագանիներից մեկը ասել է. «Բա վիդեո չլինե՞ր նկարեինք»: 

Իր հասցեին հնչած հայհոյանքներն անպատասխան չի թողել նաև Ռոմիկ Ղուկասյանը, ով ասել է մարզպետին. «Լսի, արի բարձրանանք Հաբեթ սարի գագաթը, մենակ ես ու դու լինենք, տեսնեմ էդքան տղա՞ ես, թե՞ չէ»:

Tekali Taxi