Home / Հայաստան / Կոմիտաս 5-ում աշխատանքները վերսկսվել են. շինարարությունը հսկում են ոստիկանները

Կոմիտաս 5-ում աշխատանքները վերսկսվել են. շինարարությունը հսկում են ոստիկանները

Կոմիտաս 5 հասցեում այսօր առավոտից վերսկսվել է շինարարությունը: Շինհրապարակի ցանկապատի մոտ երկու տասնյակ ոստիկաններ են հավաքվել, իսկ նրանց դիմաց կանգնել են հարակից շենքերի բնակիչները և նրանց աջակցող մի քանի ակտիվիստներ:

Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին բնակիչներն ու ակտիվիստները նոր բնակելիի կառուցման դեմ բողոքի ակցիաներ էին կազմակերպել՝ պահանջելով դադարեցնել շինարարությունը, որից հետո բնակիչների հետ բանակցություններ էին սկսել Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը և կառուցապատող ընկերության՝ «Լիդեր» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Աբրահամյանը:

Օգոստոսի 22-ին կողմերը պայմանավորվածության էին եկել 5 օրով դադարեցնել շինարարությունը մինչև կառուցապատողը կպատրաստի ու կներկայացնի շինարարական նախագծի նորացված փաթեթը:

Tekali Taxi