Home / Հայաստան / Դպրոցի տնօրենները դրամահավաքի համար նկատողություն են ստացել, մանկապարտեզի տնօրենը հեռացվել է

Դպրոցի տնօրենները դրամահավաքի համար նկատողություն են ստացել, մանկապարտեզի տնօրենը հեռացվել է

Երևանի քաղաքապետի կարգադրությամբ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Երևանի թիվ 64 և 181  հիմնական դպրոցների տնօրեններ Անաիդա Շահնազարյանի և Վանյա Կիրակոսյանի նկատմամբ կիրառվել է խիստ նկատողություն կարգապահական տույժը:  Ինչպես Epress.am-ին հայտնել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը, տնօրենների ղեկավարած դպրոցներում  հին գրքերի համար դրամահավաք է անցկացվել: Քաղաքապետարանն ահազանգը ստացել է թեժ գծով:

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Երևանի թիվ 111 մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սվետլանա Խաչատրյանն էլ ազատվել է աշխատանքից, քանի որ մանկապարտեզում գրանցվել է կենցաղային խնդիրները հոգալու համար դրամահավաք  կազմակերպելու դեպք:

Tekali Taxi