Home / Տեսանյութեր / Հայաստանը պետք է պատրաստ լինի վատագույն սցենարների Սիրիայի հարցում. վարչապետ

Հայաստանը պետք է պատրաստ լինի վատագույն սցենարների Սիրիայի հարցում. վարչապետ

Հայաստանը պետք է պատրաստ լինի Սիրիայի խնդրի շուրջ վատագույն սցենարների, իրադարձությունների տարբեր զարգացումների: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում խոսելով Սիրիայի շուրջ հնարավոր ռազմական գործողությունների մասին:

«Սպասվում է Հալեպից մեծ արտագաղթ, այսօր խնդիրն այն է, որ Սիրիայի տարածքով տեղաշարժումներն անվտանգ չեն կարող լինել: Հասկանալի է, որ մենք պետք է պատրաստ լինենք նաև իրադարձությունների այնպիսի զարգացման, որպեսզի կարողանանք ընդունել սիրիահայերին, որոնք պետք է կարողանան այդ շրջափակումից ինչ-որ կերպ դուրս գալ: Բոլոր սցենարները քննարկում ենք»,- նշել է վարչապետը: 

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին է ներկայացրել Սիրիայում ռազմական ուժ կիրառելու մասին օրինագիծը: Այն քննարկվելու է սեպտեմբերի 9-ին ոչ շուտ: Շաբաթ օրը Օբաման, սակայն, հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմի դեմ ուժի կիրառումը վաղ թե ուշ տեղի է ունենալու:

Tekali Taxi