Home / Տեսանյութեր / Փակ շուկայի ակցիաներից հետո ակտիվիստներին հետևում ու սպառնում են (ՎԻԴԵՈ)

Փակ շուկայի ակցիաներից հետո ակտիվիստներին հետևում ու սպառնում են (ՎԻԴԵՈ)

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության կողմից վերջին երկու օրերին Փակ շուկայի մոտ կազմակերպած բողոքի ակցիաներից հետո դրանց մասնակցած ակտիվիստներին հետապդնում են անհայտ անձինք:

Այս մասին հաղորդում է «Նախախորհրդարան» շարժման քարտուղարությունը: Շարժումը նաև տեսանյութ է ներկայացրել, որտեղ ակտիվիստները պատմում են իրենց նկատմամբ հնչած սպառնալիքների և իրականացված հետապնդումների մասին:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ակցիայի ժամանակ Փակ շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի աջակիցները ծեծի էին ենթարկել ակտիվիստ Տիգրան Ավինյանին «Լֆիկի (ժողովրդի շրջանում տարածված Սամվել Ալեքսանյանի կեղծանունը) ստրուկ եք դառել սաղդ» արտահայտության համար:

Tekali Taxi