Home / Հայաստան / Եվրոպան Հայաստանից բացատրություններ է պահանջում

Եվրոպան Հայաստանից բացատրություններ է պահանջում

Եվրամիությունը սպասում է պաշտոնական Երևանի բացատրություններին Ռուսաստանի հիմնած Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ: Այս մասին սեպտեմբերի 4-ին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչը:

«Մենք սպասում ենք հայկական կողմի պարզաբանումներին, որից հետո կկարողանանք գնահատել, թե դա ինչպիսի հետևանքներ կունենա»,- Բրյուսելում լրագրողներին ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը:

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ բանակցությունների արդյունքում հայտարարել էին, որ Հայաստանը որոշել է մտնել Մաքսային միության կազմի մեջ, իսկ հետագայում՝ մասնակցել Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը:

Միևնույն ժամանակ, Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչները բազմիցս հրապարակայնորեն հայտարարել էին Հայաստանի՝ ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր ստորագրելու մտադրության մասին: Այժմ եվրոպական կառույցների, ինչպես նաև ԵՄ-ի որոշ երկրների ներկայացուցիչներ հայտարարում են, որ Հայաստանը չի կարող անդամակցել միաժամանակ մի քանի կառույցների: 

Tekali Taxi