Home / Տեսանյութեր / ՎԻԴԵՈ. Սերժ Սարգսյանին Ղարաբաղով չեն ճնշել. Նեդոլյանը՝ Մաքսային միության մասին

ՎԻԴԵՈ. Սերժ Սարգսյանին Ղարաբաղով չեն ճնշել. Նեդոլյանը՝ Մաքսային միության մասին

Միայն լեգիտիմ իշխանությունը, որն այսօր Հայաստանում չկա, կարող է բանակցել որևէ միությանն անդամակցելու վերաբերյալ: Երեկ ՀՀԿ գրասնեյակի մոտ Մաքսային միությանը միանալու դեմ կայացած ակցիայի ժամանակ այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է հրապարակախոս Արա Նեդոլյանը:

«Եթե ունես լեգիտիմ իշխանություն, այդ ժամանակ կարելի է մտածել՝ ինչպես ես առնչվում աշխարհի հետ՝ անջատում, միացում և այլն: Իսկ այս վիճակում դա պարզապես լկտիություն է, ինչ էլ ստորագրեն լկտիություն է», – հայտարարել է մեր զրուցակիցը:

Խոսելով Սերժ Սարգսյանի վրա կիրառված հնարավոր ճնշումների մասին՝ Նեդոլյանն ասել է, որ եթե ճնշումներ եղել են, ապա ոչ թե Լեռնային Ղարաբաղի կամ մեկ այլ քաղաքական հարցի վերաբերյալ, այլ Սերժ Սարգսյանի անձնական հանցավոր տնտեսական շահերի հետ կապված:

Tekali Taxi