հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Երևանում կքննարկեն Պարույր Հայրիկյանի «Դեպի բացարձակ ժողովրդավարություն» մոդելը

Երևանում կքննարկեն Պարույր Հայրիկյանի «Դեպի բացարձակ ժողովրդավարություն» մոդելը

Սեպտեմբերի 10-11-12-ին, ժամը 17.00, Թեքեյան Կենտրոն Հիմնադրամի դահլիճում կկայանա «Մարդու իրավունքներից՝  դեպի բացարձակ ժողովրդավարություն» քաղաքացիական ֆորումը, որի ընթացքում հանրային քննարկումներ կանցկացվեն Պարույր Հայրիկյանի հեղինակած «Դեպի բացարձակ ժողովրդավարություն» մոդելի շուրջ:

Ֆորումի կազմակերպիչն է Խաղաղարար Նախաձեռնությունների Կովկասյան Կենտրոնը (CCPMI), աջակիցը՝ ԱՄՆ Ժողովրդավարության Ազգային Հիմնադրամը (NED):

Կազմակերպիչներն առաջարկում են մասնակցության և տեղեկությունների համար դիմել Ֆորումի համակարգող Վրեժ Զատիկեանին (094 91-81-28, [email protected]):