Home / Հայաստան / Բաքուն չեղյալ է համարել ամերիկացիների նախընտրական այցը

Բաքուն չեղյալ է համարել ամերիկացիների նախընտրական այցը

ԱՄՆ պատվիրակության այցն Ադրբեջան չեղյալ է հայտարարվել: Այս մասին ասված է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ. «Ադրբեջանի կառավարությունը ցանկացավ հետաձգել այս հանդիպումը՝ մինչև նախագահական ընտրությունների ավարտը՝ հոկտեմբերի 9-ին: Մենք ցավում ենք, որ պատվիրակության՝ նախընտրական իրավիճակին ծոնաթանալու նպատակով այցը չի կայանա»,- ասված է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ, հայտարարության հեղինակները նշում են, որ «ԱՄՆ դեսպանատունը շարունակում է ուշադիր հետևել նախընտրական իրավիճակին ու կոչ է անում ազատ, արդար ու ժողովրդի կամքն արտացոլող ընտրական գործընթաց անցկացնել»:

«Ազադլիգ ռադիոկայանը», հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին, հայտնում է, որ խոսքը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակության այցի մասին է: Նա սեպտեմբերի 9-ին ժամանում է Թբիլիսի, իսկ այնտեղից պետք է մեկներ Բաքու: 

Tekali Taxi