Home / Հայաստան / «Բանդայի գործով» կասկածյալին 6-րդ վարչությունում դաժան ծեծել են, պատմել է զոքանչը

«Բանդայի գործով» կասկածյալին 6-րդ վարչությունում դաժան ծեծել են, պատմել է զոքանչը

«Բանդայի գործով» կասկածյալներ Դավիթ Գալստյանը, Մամվել Դավթյանը և Արթուր Մանուկյանը երեկ հենց դատարանում ածելիով կտրել են իրենց մաշկը։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գալստյանի զոքանչը՝ Իրինա Դավթյանը, պատմել է, որ Դավիթը հոգեբուժարանում էր, նրան պետք է պահեին այնտեղ, սակայն այժմ նրան տեղափոխել են «Նուբարաշենի» ՔԿՀ:

«Ես ունեմ բոլոր փաստաթղթերը, թե ինչ աստիճանի են 6-րդ վարչությունում ծեծել Դավիթին։ Նա թոքերից հիվանդ տղա է, ու փակ տեղը շունչը կտրվում է։ Դա էլ դեռ հերիք չէ, այն խցում, որտեղ ամբաստանյալները մնում են, պետք է 8 հոգուց ավելի մարդ չլինի, սակայն 16 հոգով են։ Գիտեք՝ քանի ամիս է՝ նա արյուն է միզել»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին բանտում մահացել էր «բանդայի գործով» անցնող Արման Դալլաքյանը, ում մայրը Epress.am-ին պատմել է, թե ինչպես էին վարվում որդու հետ:

Նույն գործով անցնող ամբաստանյալ Արտյուշա Հակոբյանի հայրը՝ Սուրիկ Հակոբյանը, «Ժողովուրդ»-ին ասել է, որ Արման Դալլաքյանի աջ աչքը հանված է եղել։ 

Tekali Taxi