Home / Հայաստան / Ահազանգ Գեղարքունիքի մարզից. պայթել են Արգիճի փոքր ՀԷԿ-ի խողովակները

Ահազանգ Գեղարքունիքի մարզից. պայթել են Արգիճի փոքր ՀԷԿ-ի խողովակները

Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում կրկին պայթել են Արգիճի փոքր ՀԷԿ-ի խողովակները: Պայթյունի հետևանքով ոչնչացել է գարու ողջ բերքը: Այս մասին ԷկոԼուրին ահազանգել են գյուղի բնակիչները: Առաջին անգամ խողովակները պայթել են հուլիսի 18-ին, որի հետևանքով ջուրը տարել էր կարտոֆիլի ողջ բերքը:

«…Այս ՓՀԷԿ-ը դամոկլյան սրի պես կախված է մեր գլխավերևում: Նրանք, ովքեր դեռ չեն լքել Հայաստանը և ուզում էին աշխատել իրենց հողի վրա, արդեն հավաքում են ճամպրուկները, որպեսզի հեռանան…Ինչ-որ մեկը որոշեց ու փոխեց գետի հունը, տեղադրեց անորակ խողովակներ, ողողեց դաշտերը…Իսկ դա խեղճ քրիստոնյաների միակ եկամուտն էր, որը մնաց ջրի տակ…Եվ ոչ-ոք չարձագանքեց` ոչ կառավարությունը, ոչ ընկերությունը, ոչ տեղական ինքնակառավարման մարմինները, չնայած որ այս ՓՀԷԿ-ը կարծես մեր գլխավերևում տեղադրված ռումբ լինի…»- գրել են բնակիչները:

ԷկոԼուրը հիշեցնում է, որ Արգիճի փոքր ՀԷԿ-ը շահագործում է «Հիդրոկորպորացիա» ՍՊԸ-ն:

Լուսանկարը` Վարդան Գալստյանի

Tekali Taxi