Home / Հայաստան / Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի տեղակալն ու ԵՄ-ում դեսպանը կժամանեն Հայաստան

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի տեղակալն ու ԵՄ-ում դեսպանը կժամանեն Հայաստան

Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Մահմուդ Մամեդգուլիևն այս շաբաթ կայցելի Երևան: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլման Աբդուլաևը:

Նրա խոսքով` այցի նպատակն Արևելյան գործընկերության երկրների ԱԳՆ ղեկավարների երրորդ ոչ պաշտոնական նիստին մասնակցելն է, որը կանցնի Երևանում` սեպտեմբերի 12-ից 13-ը: Նիստին կմասնակցի նաև ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսքենդերովը:

Նշենք, որ սա կլինի վերջին նախապատրաստական նիստը Վիլնյուսում այս տարվա նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովից առաջ: 

Tekali Taxi