Home / Հայաստան / Թուրք ընտրողներին՝ «Ես նույնասեռական եմ, ակտիվիստ, գրող, փիլիսոփա, նկարիչ ու հումանիստ»

Թուրք ընտրողներին՝ «Ես նույնասեռական եմ, ակտիվիստ, գրող, փիլիսոփա, նկարիչ ու հումանիստ»

Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ իր սեռական կողմնորոշումը չթաքցնող նույնասեռականը գրանցվել է որպես քաղաքապետարանի ղեկավարի թեկնածու:

Սա տեղի է ունեցել Գիրեսուն նահանգի Բուլանջիգ քաղաքում: Ջան Չավուշօղլուն, ով տնտեսագիտության բնագավառում մագիստրոսի կոչում է ստացել Ֆլորիդայի համալսարանում, հայտարարել է, որ իր՝ նույնասեռական լինելը ոչ մի կերպ չի խանգարի հաջողությունների հասնել տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի պաշտոնում: «Ես նույնասեռական եմ, ակտիվիստ, գրող, փիլիսոփա, նկարիչ, հումանիստ ու կանանց իրավունքների պաշտպան: Այսպիսի հատկանիշներով մարդիկ հազվադեպ են հանդիպում»,- ասել է Չավուշօղլուն՝ նշելով, որ միայն ինքը կկարողանա ամերիկացի ներդրողներին ստիպել գալ Բուլանջիգ ու կանխարգելել կոռուպցիայի ու հովանավորչության բոլոր ձևերը:

Ինչպես հայտնում է 1news.az-ը, հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին, անկուսակցական Չավուշօղլուն քաղաքացիներին կոչ է արել ընտրել Թուրքիայում առաջին նույնասեռական ղեկավարին՝ նրանց հետևյալ հարցն ուղղելով. «Էլ ե՞րբ Բուլանջիգը հնարավորություն կունենա նույնասեռական քաղաքապետ ընտրել»: 

Tekali Taxi