Home / Տեսանյութեր / Պուտինը Տարոնիդ շնորհավորե՞ց. Սերժ Սարգսյանին կոչ են անում չմոռանալ Օրենբուրգի ընտրությունները

Պուտինը Տարոնիդ շնորհավորե՞ց. Սերժ Սարգսյանին կոչ են անում չմոռանալ Օրենբուրգի ընտրությունները

Հայաստանյան իշխանության կողմից գրեթե ամեն օր անցկացվող անարժանության շքերթների շարքում ամենաթարմ «իրադարձությունն» այն է, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Մոսկվայի նոր քաղաքապետին։ Այս մասին այսօր գլխավոր դատախազության մոտ ի պաշտպանություն ՀԱԿ-ի ակտիվիստների տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

Նա նշել է, թե ինքը առաջարկում է, որ Սերժ Սարգսյանն ու Հանրապետական կուսակցությունն անպայման սրտագին շնորհավորանքներ ուղարկեն հաջորդ շաբաթ Օրենբուրգի տեղական ընտրություններում հաղթած գյուղապետին ու առհասարակ՝ Ռուսաստանում և այլ երկրներում տեղի ունեցող գյուղապետերի ընտրությունների առիթով։

«Հարցնող լինի՝ քո ի՞նչ գործն է, թե Մոսկվայում ով է ընտրվել, ինչպես է ընտրվել։ Դու ո՞վ ես: Պուտինը եկա՞վ, Տարոնիդ շնորհավորե՞ց։ Էս մարդը, կարծես, Հայաստանի հետ բացարձակ կապ չունի և իրականում կապ չունի։ Հայաստանը եռում է, պայթում է, քաղաքական ուժերը, ոստիկանությունը, դատախազությունը, ծեծը, ջարդը, եվրոպական կոնվենցիան, Մաքսային միությունը եռում են, իսկ իրենից մի բան չենք լսում։ Ինքը Մոսկվայից եկավ, մի բառ որևէ մեկի բացատրե՞ց՝ ի՞նչ է տեղի ունենում, ի՞նչ է Մաքսային միությունը, ինչո՞ւ ինքը 180 աստիճան շրջադարձ կատարեց, կամ ինչո՞ւ 4 տարի բյուջեից փող դուրս գրվեց ու ինչի՞ համար», – ասել է Մանուկյանը։

Վերջինս շեշտել է, թե Սարգսյանը ուրախանում, ժպտում է ու մեդալներ է տալիս, երբ  Ռուսաստանից կամ այլ տեղից որևէ դերասան կամ Աֆրիկայից ինչ-որ սպորտսմեն է գալիս։ 

«Այս ամենը պատահական չէ, ինքն էլ լավ գիտի, որ այս ժողովրդի հետ արյունակցական, բարեկամական կապ չունի։ Ո՞վ է ընտրել իրեն, որ ինքը գա ու հաշվետվությու տա, թե ինչ խոսեց Մոսկվայում, Բրյուսելում, Խորվաթիայում։ Իր հեչ պետքն էլ չէ՝ նա որոշումները կայացնում է միանձնյա՝ թելադրանքի տակ», -ասել է Մանուկյանը։

Պատգամավորի խոսքով՝ Սարգսյանն անարժանապատիվ, անողնաշար, թույլ ու խոցելի է։

«Մեր երկիրը ղեկավարում են այս կարգի մարդիկ, ու նրա շրջապատի մարդիկ էլ ոչ ողնաշար ունեն, ոչ էլ աչք ու ականջ։ Արթուրիկ Բաղդասարյանը տեսնեիք, թե ոնց էր գովերգում այս քայլը՝ չհասկանալով, որ իր պես փչացած մարդը գովերգելով փչացնում է անգամ այդ պրոցեսը։ Սերժը ինչ լավ բան էլ անի, եթե Արթուրիկ Բաղդասարյանը պետք է գովերգի, ուրեմն դրանում արդեն վատ բան կա։ Ռոբոտի նման իրենք միշտ համաձայն են ու ասում են՝ թիվ 1-ը միշտ ճիշտ է», -ասել է պատգամավորը։

Tekali Taxi