Home / Տեսանյութեր / Երաշխավորագիրը չօգնեց. Առաքելյանը շարունակելու է կալանքի տակ մնալ (ՎԻԴԵՈ)

Երաշխավորագիրը չօգնեց. Առաքելյանը շարունակելու է կալանքի տակ մնալ (ՎԻԴԵՈ)

Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը հերթական անգամ մերժել է քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Նախորդ շաբաթ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը երաշխավորագրի տեքստ էր հրապարակել, որում նշում էր, որ պատրաստ է Առաքելյանի համար քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված երաշխավորության գումարը վճարել, որպեսզի դատարանը ազատ արձակի Առաքելյանին: Զուրաբյանը երաշխավորում էր նաև, որ «Տիգրան Առաքելյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով կներկայանա և կկատարի այլ դատավարական պարտականությունները»:

Զուրաբյանի հայտարարությանը միացել էին ԱԺ պատգամավորներ, հասարական և արվեստի գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ, լրագրողներ, անհատ քաղաքացիներ:

Եվա Դարբինյանի նախագահությամբ դատարանը, սակայն, 2.5 ժամ խորհրդակցելուց հետո մերժել է երաշխավորագիրը և միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը ուժի մեջ թողնելով:

Որոշումն առաջացրել է դատարանի դահլիճում ներկաների դժգոհությունը: Մարդիկ սկսել են վանկարկել «Ամոթ, ամոթ», և դատավորներն արագ են հեռացել դահլիճից:

Առաքելյանի շահերը ներկայացնող փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասել է, որ իր համար զարմանալի չէր դատարանի  որոշումը, քանի որ այն, ինչպես նաև խափանման միջոցը փոոխելու մասին երեք նախորդ միջնորդությունների մերժումը, տվյալ դատարանի դահլիճում չեն կայացվել: Այն, որ մերժվում է միջնորդությունը, որի տակ ստորագրել էին 100-ից ավել հանրային հեղիկանություն ունեցող անձինք, որոնք պատրավորվել էին յուրաքանչյուրը հինգ հարյուր հազար դրամի չափով գումար վճարել, փաստաբանը որակել է որպես ապտակ Հայաստանի քաղաքացիական հասաարկությանը:

Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 7-ին: 

Լուսանկարները՝ Արման Վեզիրյանի