հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Դժվար է նայել երեխայի աչքերին, երբ հարցնում է՝ ուր է հայրը». «Մեղեդի»-ի մոտ սպանվածի կինը դիմել է նախագահին

«Դժվար է նայել երեխայի աչքերին, երբ հարցնում է՝ ուր է հայրը». «Մեղեդի»-ի մոտ սպանվածի կինը դիմել է նախագահին

Հուլիսի 25-ին, գիշերը սպանված 33-ամյա Վահան Հովհաննիսյանի կինը՝ Հասմիկը,  բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որի օրինակը ուղարկել է Shamshyan.com-ին: Նամակում կինը խնդրում է նախագահին  ապահովել, որ  իրավապահ մարմինները բացահայտեն ամուսնուն սպանած հանցագործին: Դեպքը պատահել է վկաների ներկայությամբ, տեսախցիկների առջև, նշում է կինը՝ հավելելով, որ ինքմ իրեն Հայաստանում ապահով չի զգում:

«Դժվար է նայել երեխայի աչքերի մեջ, երբ հարցնում է՝ ուր է հայրը: Սարսափելի է ու ավելի է սաստկանում ցավը, երբ մարդասպանը ազատություն է վայելում, իսկ օրինապահ մարմիններն անկարողություն կամ մի գուցե աչքափակություն են անում: Մտահոգում է այն փաստը, որ մայրաքաղաքի սրտում «մարդը» զենքը դրած թեթև շապիկի տակ «աննկատ» կարող է զինված զբոսնել: Տեղում, երբ ՊՊԾ-ի աշխատակիցների մի ստվար զանգված կա, երբ տարածքը վերահսկվում է բարձրակարգ ինֆրակարմիր տեսագրման սարքերով: Որտեղ զբոսնում են ընտանիքներով ու հյուր եկած զբոսաշրջիկները… լկտի ու ողորմելի արարածը սառնասրտորեն այդ ամենը արհամարելով կատարում է ոճրագործություն առանձնակի դաժանությամբ, բազմության աչքի առջև: Նման փաստերի ու վկաների առկայության դեպքում Հ.Հ իրավապահ մարմինները ի զորու չեն բացահայտել: Մեղմ ասած տարակուսում եմ: Թերևս երկրում ձևավորվել է «ընտրյալների» մի խումբ, որոնք անպատիժ պիտի մնան ցանկացած դեպքում ու արյան հոտից ու թողտվությունից էլ ավելի գազազեն ու նոր «որս» փնտրեն: Երկրում կան լավ, մարդու կյանքի ու անվտանգության համար ստեղծված օրենքներ, բայց դրանք կիրառվում են ոչ բոլորի նկատմամբ: «Եղունգ ունես գլուխդ քորի» կամ «տերովին տերն է տարել…» ասացվածքները մարդկանց մոտ նույնացվում են մարդու իրավունքի, օրենքի արդարության հետ. .. Անկեղծ ասած ափսոսում եմ նման որոշման համար: Միգուցե օտար երկրում ընտանիքս ապրեր շատ հայ ընտանիքների նման՝ կարոտը սրտում, բայց երեխաներս ու ես ապահով լինեի օջախիս համար:

Չկա ամուսինս, ինչպես նաև հույս, որ նման դեպքեր չեն կրկնվի, որովհետև անպատժելիությունը ծնում է նոր հանցանք: Տեսնելով մարդկանց անտարբերությունը, քմծիծաղը, քարհամահրանքը դեպի բացահայտումը, ավելի է մղկտում սիրտս: Վախենում եմ ընտանիքիս անվտանգության համար, քանի որ սրիկան ազատության մեջ է և կարող է կրկնել ոճիրը… Մեծարգո Սերժ Ազատի, Հայաստանի Հանրապետության սահմանադրության վրա երդվելով մեծ ու պատասխանատու բեռ եք վերցրել Ձեր ուսերին՝ ապահովել երկրի և ժողովրդի անվտանգությունը և խաղաղ աշխատանքը: Խնդրում եմ աջակցել մեր ընտանիքին որպես մարդ և խորամուխ լինել որպես նախագահ, որ ոճրագործը ստանա օրենքով նախանշված պատիժը: Հավատացեք, դա ուժ կտա մեզ, իսկ բոլորիս, ովքեր հետևում են այս ոճրագործության բացահայտմանը, վստահություն ու հավատ կներշնչի դեպի Ապահով Հայաստան»,- մասնավորապես, գրել է Հասմիկ Սաֆարյան Հովհաննիսյանը: