Home / Տեսանյութեր / Արգիշտի Կիվիրյանը՝ ՀՔԾ-ի մոտ. «Փորձում են դեմ տալ մի գործ, որտեղ ես վկա եմ»

Արգիշտի Կիվիրյանը՝ ՀՔԾ-ի մոտ. «Փորձում են դեմ տալ մի գործ, որտեղ ես վկա եմ»

Քաղաքացիական ակտիվիստ, մասնագիտությամբ իրավաբան Արգիշտի Կիրվիրյանն այսօր վկայի կարգավիճակով հրավիրվել է հարցաքննության, մինչդեռ քննչկան գործը հարուցված է իր դեմ ու ինքը համարվում է փաստացի մեղադրյալ: Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում: Կիվիրյանի խոսքով՝ մինչ օրս իրեն բռնության ենթարկելու փաստերի առթիվ նախաքննական մարմինը  համառորեն հրաժարվում է քրեական գործ հարուցել՝ «փորձում են դեմ տալ մի գործ, որտեղ ես վկա եմ»:

Նա նշել է, թե մինչ այդ Կոմիտասի 5 հասցեի հարակից տարածքում տեղի ունեցածի վերաբերյալ ինքը գրավոր ցուցմունք է ներկայացրել:

«Որքան տեղյակ եմ՝ ցուցմունքը չի ընդունվել նախաքննական մարմնի կողմից ու վերադարձվել է, սակայն ես այն չեմ ստացել, ստացել եմ միայն հարցաքննության ներկայանալու ծանուցաիրը», – ասել է ակտիվիստը:

Վերջինս նաև պատմել է, թե այս ընթացքում ինքը 2 փորձաքննության է ներկայացել:

«Ինձանից ատամների փորձանմուշ են վերցրել, պարզելու՝ ե՞ս եմ կծել ոստիկանին, թե ոչ: 316 հոդվածով հարուցված քրեական գործով ես մեղադրվում եմ մինուճար ու խեղճ ոստիկանին ոստիկանական մեքենայի մեջ բռնության ենթարկելու, կծելու, խփելու ու հայհոյելու մեջ: Արդյունքը դեռ չկա, ու ես շատ կուզեի, որ անաչառության պարագայում պարզվեր այդ հեքիաթը, իսկ երկրորդ դատաբժշկական փորձաքննությունը եղել է երեկ չէ առաջին օրը: Պարզվում է, որ մեկ ամիս առաջ ոստիականական մեքենայում արյուն է հայտնաբերվել՝ դեպքից փաստացի մեկ ամիս անց, ու սա թույլ է տալիս ենթադրել, որ ոստիկանությունը ջանում է ինչ-որ բան  սարքել ու այժմ դրա համար ակտիվ կերպով ապացույցներ է փնտրում», – պատմել է Կիվիրյանը:

Կիվիրյանը ՀՔԾ էր ներկայացել մեկ տասնյակից ավել փաստաբանների հետ, ովքեր ընդհանուր խորհրդակցությունից հետո որոշել են, որ ակտիվիտսին կուղեկցի իրենցից մեկը:

«Մենք որոշեցինք, որ Լուսինե Սահակյանը նրան կուղեկցի, որպեսզի հանկարծ նախաքննական մարմինը չպատճառաբանի, իբրև մենք հատուկ ենք անում, որ հարցաքննություն տեղի չունենա», – ասել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Նշենք, որ ակտիվիստնին սատարելու էին եկել Կոմիտասի 5 շենքի մի քանի բնակիչներ:

Tekali Taxi