հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / ԱՄՆ-ն Հայաստանին 43 միլիոն կտրամադրի, ՎԶԵԲ-ը՝ 7 մլն

ԱՄՆ-ն Հայաստանին 43 միլիոն կտրամադրի, ՎԶԵԲ-ը՝ 7 մլն

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում համաձայնություն է տվել Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման, ավելի մրցունակ մասնավոր հատվածի շուրջ օժանդակության համաձայնագրերի 4 փոփոխությունների կնքման առաջարկություններին: 

Կառավարությունը նաև հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2013թ. հուլիսի 19-ին ստորագրված փոխառության համաձայնագրին, ըստ որի Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելու է 7 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ, որը կուղղվի Երևանի ջրամատակարարման բարելավմանը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ երեկ հանդիպել է Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնի հետ և քննարկել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ նոր համաձայնագրի ստորագրմանն առնչվող բոլոր խնդիրները:

«Այս երկու որոշումները, որ ընդունում ենք, մեզ հնարավորություն են տալիս ստորագրել համաձայնագիրը և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ունենալ շուրջ 43 մլն դոլարի օժանդակություն: Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել և դեսպանին, և Միացյալ Նահանգների կառավարությանն` այս օժանդակությունն օպերատիվ կերպով մեզ տրամադրելու համար»,-  վարչապետի խոսքերն է փոխանցում ՀՀ կառավարության կայքը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, որ ԱՄՆ-ն նաև 1 միլիոն դոլար է տրամադրել գյուղատնտեսական հաշվառման համար: