Home / Հայաստան / Հայ ռազմագերին խնդրել է իրեն տեղափոխել երրորդ երկիր. ադրբեջանցի պաշտոնյա

Հայ ռազմագերին խնդրել է իրեն տեղափոխել երրորդ երկիր. ադրբեջանցի պաշտոնյա

Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ իրեն երրորդ երկիր ուղարկելու խնդրանքով: Այս մասին APA գործակալությանը հայտնել է Ադրբեջանի՝ Գերիների, անհայտ կորածների ու պատանդների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը:

Նա նշել է, որ ինքը չգիտի՝ երբ է ռազմագերին հանձնվելու երրորդ երկրին. «Նրա փաստաթղթերը պետք է ուղարկվեն Բաքվում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով ներկայացուցչություն: Դրանից հետո կորոշվի՝ որ երկրին հանձնել ռազմագերիին»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Ինջիղուլյանը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական զորքերի պահպանության տարածքում և գերեվարվել վերջիններիս կողմից: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ՊՆ-ի ձեռնարկած նախաքննության արդյունքները թույլ են տալիս պնդել, որ Հակոբ Ինջիղուլյանի արարքում բացակայում է հանցակազմը: Հիմնավորվել և ապացուցվել է, որ նա հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում հայտնվել է բացառապես մոլորվելու հետևանքով, և հայրենիք վերադառնալու դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու:

Tekali Taxi