Home / Հայաստան / Կոնսերվատորիայի աշխատողներին ստիպում են հրաժարվել բարձրացված աշխատավարձից. թերթ

Կոնսերվատորիայի աշխատողներին ստիպում են հրաժարվել բարձրացված աշխատավարձից. թերթ

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի աշխատակիցների մեծ մասը հայտնվել է անելանելի վիճակում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Հուլիս ամսին բուհի աշխատակիցների նվազագույն աշխատավարձը բարձրացել է 10.000 դրամով։ Աշխատակիցներն ըստ պատշաճի ստացել են բարձրացված աշխատավարձը իրենց հասանելիք արձակուրդային վճարի հետ միասին։Սակայն օրերս բոլորին զգուշացվել է, որ բարձրացված 10.000-ական դրամները բուհը պետք է վճարի իր ֆինանսների հաշվին, ինչն ուղղակի անհնար է, բուհը փող չունի։

«Եվ ահա Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը «գտել է ելքը». ստիպել է աշխատակիցներին, որ անձամբ դիմումներ գրեն ու հրաժարվեն բարձրացած աշխատավարձից կամ իրենց մեկ դրույքից՝ անցնելով 0,75 դրույքաչափին», – նշում է թերթը։

«Ժոդովուրդ»–ի տեղեկություններով՝ աշխատակիցներից շատերը հրաժարվել են դիմում գրել, ինչին ի պատասխան՝ ռեկտորը սպառնացել է ըմբոստացողներին հեռացնել աշխատանքից։ Այս իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»–ը փորձել է զրուցել Շահինյանի հետ, սակայն պարզվել է, որ վերջինս Հայաստանում չէ։

Թերթը հիշեցնում է, որ այս տարվա սեպտեմբերից բուհի ուսման վարձը բարձրացել է՝ 600.000 դրամից դառնալով 800.000 դրամ:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi