Home / Հայաստան / Մոսկվան մեծացնելու է ռազմական ներկայությունը Հայաստանում. աղբյուր

Մոսկվան մեծացնելու է ռազմական ներկայությունը Հայաստանում. աղբյուր

Մոսկվան մտադիր է մեծացնել Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Թերթի թղթակցին հայտնի է դարձել, որ առաջիկայում Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանում սպասվում են լուրջ համալրումներ։

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը երեկ «ՀԺ»-ի հարցին ի պատասխան ոչ հերքել, ոչ էլ հաստատել է տեղեկությունը, սակայն, ըստ  թերթի աղբյուրների, 102-րդ ռազմակայանում ծառայության անցնելու համար ՀՀ ժամանող ռուսաստանցի զինվորականները և նրանց ընտանիքի անդամները, ովքեր կհաստատվեն Գյումրիում, մոտավորապես կլինեն ընդհանուր առմամբ 2500-3000 հոգի։

Գյումրիում գտնվող 8-րդ թաղամասում (Վոսմոյ գորոդոկ), որտեղ մեծ մասամբ բնակվում են ռուսաստանցի զինվորականները, արդեն իսկ սկսել են «տեղ բացել» նոր եկողների համար և մի քանի տասնյակ հայ ընտանիքներ շուտով բնակվելու այլ վայրեր կտեղափոխվեն։

«Վերջիններիս, ըստ որոշ տեղեկությունների, կտրվեն համապատասխան վկայականներ, որոնց միջոցով կկարողանան բնակություն հաստատել այլ վայրում։ Ռուսաստանն այսպիսով՝ մի կողմից զենք է վաճառում Ադրբեջանին, մյուս կողմից մեծացնում է իր ռազմական ներկայությունը ՀՀ-ում, նաև այդ զենքից պաշտպանելու համար», – նշում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi