Home / Հայաստան / ՀՀ երեք նախագահները պատրաստ չեն հանդիպման. պատգամավոր

ՀՀ երեք նախագահները պատրաստ չեն հանդիպման. պատգամավոր

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը չի կարծում, թե ՀՀ երեք նախագահներն էլ պատրաստ են հանդիպել: Այս մասին նա հայտարարել է «168 ժամ» պարբերականի հետ զրույցում՝ անդրադառնալով «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի առաջարկին: Վերջինս երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ՀՀ երեք նախագահներին առաջարկելու է հանդիպել միմյանց հետ՝ քննարկելու Մաքսային միությանն անդամագրվելու և մի շարք այլ հարցեր։

«Բավական մեծ խոչընդոտներ կան նման կարգի հանդիպումն իրականություն դարձնելու համար։ Նախ, կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի համաձայնի հանդիպելու երկրորդ և երրորդ նախագահների հետ, քանի որ չի տեսնում, որ նրանք մտահոգ են ու պատրաստ են գործնական քայլեր ձեռնարկելու ճգնաժամից դուրս գալու ուղղությամբ։ Եվ հետո էլ, եթե գործող իշխանությունը պատրաստ չէ հանցագործներին պատժելու, ապա նրանք պատրաստ չեն նաև ընդհանուր հանդիպումների»,– ասել է ՀԱԿ պատգամավորը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi