Home / Տեսանյութեր / Տիգրան Առաքելյանի հարցով դիմելու են միջազգային կառույցներին ու դեսպաններին (ՎԻԴԵՈ)

Տիգրան Առաքելյանի հարցով դիմելու են միջազգային կառույցներին ու դեսպաններին (ՎԻԴԵՈ)

Այսօր գլխավոր դատախազության դիմաց  քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին ազատելու պահանջով կազմակերպող ամենաշաբաթյա ակցիային միացել են նաև  մայիսից ակցիաներ անցկացնող ազատամարտիկները՝ ստորագրելով Տիգրանին ազատ արձակելու պահանջը: Այս քայլը ողջունել է ՀԱԿ  փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ հիշեցնելով, որ տարբեր խնդիրները՝ ազատամարտիկների պայմանների բարելավման, բանակում զոհվածների դեպքերի բացահայտման, վճարովի կայանատեղերի դեմ, չեն կարող լուծվել առանձին-առանձին, քանի դեռ հասարակությունը չի միավորվել և ներկայիս իշխանությունը չի հեռացվել:

Ակցիայի ժամանակ շարունակվել է Առաքելյանի խափանման միջոցը փոխելու պահանջով ստորագրահավաքը, որի արդյունքները ևս ներկայացվելու են Վերաքննիչ դատարան՝ հաջորդ դատական նիստին: Հիշեցնենք, որ հայտնի հասարակական գործիչների կողմից ստորագրված 100-ից ավելի երաշխավորագրերը դատարանը հաշվի չառավ և երրորդ անգամ մերժեց Առաքելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:

Ակցիայի մասնակիցներըն ասել են, որ հաջորդ քայլը լինելու է հարցի միջազգայնացումը: ՀԱԿ-ը դիմելու է միջազգային կառույցներին, ՀՀ-ում տարբեր երկների դեսպանատներին՝ խնդրելով հետամուտ լինել խնդրի լուծմանը և իշխանություններից պահանջել ազատել քաղբանտարկյալին:

Այսօրվա ակցիայի ժամանակ Արամ Մանուկյանը նաև անդրադարձել է գլխավոր դատախազի թեկնածուի առաջադրմանը: Ըստ Մանուկյանի՝ իրենք մեծ ակնկալիքներ չունեն, որ Գևորգ Կոստանյանը ինչ-որ բան փոխելու է համակարգում:

Մանուկյանը տեղեկացրել է, որ ՀԱԿ խմբակցությունը Կոստանյանի հետ հանդիպման ժամանակ  բարձրաձայնել է հետևյալ հարցերը. Մարտի 1-ի զոհերի գործեր, քաղբանտարկյալների գործեր, Տիգրան Առաքելյանի գործը, Հնչակյան կուսակցության խնդրի վերանայում, 95% դեպքերում կալանքը՝ որպես խափանման միջոց կիառելու պրակտիկայի վերացում և կոռուպցիայի դեմ պայքար:

«Ամենևին հույս չունենք, որ այս խնդիրները նա լուծելու է: Մենք պատրանք չունենք, որ այս երկրում կարող է հայտվել մի դատախազ ու այդ հարցերը լուծել: Քաղաքավարությունից ելնելով ենք այդ հարցերը բարձրացրել և պայմանավորվել ենք այդ հարցերի պատասխանները ստանալ կարճ ժամանակահատվածում»,- ասել է Մանուկյանը:

Tekali Taxi