Home / Հայաստան / «Ով կերավ ԵՄ-ի փողերը». Արտագաղթի դեմ պայքարի համար 1 մլն էր տրամադրվել

«Ով կերավ ԵՄ-ի փողերը». Արտագաղթի դեմ պայքարի համար 1 մլն էր տրամադրվել

Այս տարվա մարտին ԵՄ-ն 1 մլն եվրո էր տրամադրել Հայաստանում արտագաղթը կանխելու համար։ Այդ նպատակով համապատասխան պայմանագիր էր ստորագրվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից փորձել է ճշտել, թե Մաքսային միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի հայտարարություններից հետո արդյոք կշարունակվի այս ծրագիրը, և արդյոք ԵՄ-ն կֆինանսավորի այն։

Թերթը պարզել է, որ ծրագրի իրականացման ժամկետն ավարտվել է, հետևաբար ավարտվել է նաև ֆինանսավորումը։

«Թե այս ընթացքում որքանով արդյունավետ են պայքարել արտագաղթը կանխելու ուղղությամբ, կարելի է դատել այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ից հեռացածների ու վերադարձածների թվի տարբերությունից, այն կազմում է 123 հազար մարդ, ինչն ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներից։ Հիմա հարց է առաջանում, թե ո՞վ և ինչպե՞ս կերավ ԵՄ-ի փողերը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Tekali Taxi