Home / Հայաստան / Մոսկվայում բռնել են բանկերի վրա հարձակվող գործազուրկ հայաստանցիներին

Մոսկվայում բռնել են բանկերի վրա հարձակվող գործազուրկ հայաստանցիներին

Մոսկվայում բերման է ենթարկվել Հայաստանի քաղաքացիներից կազմված հանցավոր խմբավորում: Խումբը հարձակումներ է գործել գրասենյակների ու բանկերի վրա:

Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալները 2013 թվականի փետրվարին հարձակում են գործել Տրոյիցկում գտնվող բանկի վրա ու, գանձապահին սպառնալով ատրճանակի միջոցով, գողացել մոտ 1,2 միլիոն ռուբլի: Հունիսին խմբավորման անդամները նմանատիպ հարձակում են գործել Մոսկվայում գտնվող բանկային գրասենյակի վրա, որտեղ կապել են կառավարչի ձեռքերն ու ոտքերը ու, սպառնալով զենք կիրառել, գանձապահին ստիպել իրենց շուրջ 1 միլիոն ռուբլի տալ:  

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», խմբավորման անդամները բերման են ենթարկվել Մոսկվայի Հյուսիս-Արևելյան շրջանից: Նրանց թվում են Մոսկվայում առանց գրանցման բնակվող Հայաստանի 4 գործազուրկ քաղաքացիներ: Կասկածյալների բնակավայրերում հայտնաբերվել ու բռնագրավվել է ավելի քան 40 բջջային հեռախոս ու սիմ քարտ, ինչպես նաև տրավմատիկ ատրճանակ, որն օգտագործվել է հանցագործություններն իրականացնելիս: 

Tekali Taxi