Home / Հայաստան / Աղվան Հովսեփյանը դեռևս անելիք ունի, վստահ է Սերժ Սարգսյանը

Աղվան Հովսեփյանը դեռևս անելիք ունի, վստահ է Սերժ Սարգսյանը

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության դատախազություն և կոլեգիայի անդամներին ներկայացրել նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ գլխավոր դատախազն իր նոր մոտեցումներով ու աշխատաոճով, ՀՀ դատախազության աշխատակիցների օժանդակությամբ, կկարողանա արդյունավետորեն լուծել համակարգի առջև դրված խնդիրները:

Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ երկարամյա աշխատանքի համար՝ ընդգծելով, որ դատաիրավական համակարգում Աղվան Հովսեփյանը դեռևս անելիք ունի: 

Tekali Taxi