Home / Հայաստան / Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը ապաստան է ստացել Եվրոպայում

Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը ապաստան է ստացել Եվրոպայում

Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, հեռացել է Հայաստանից և քաղաքական ապաստան ստացել եվրոպական երկրներից մեկում, գրում է «Հայկական ժամանակը»: Թերթի հետ զրույցում նա չի հրապարակել այն երկրի անունը որտեղ ապրում է:

Հովհաննիսյանի հետ մեկնել են նաև նրա որդին և դուստրը, իսկ ամուսինը՝ Հովսեփ Խաչատրյանը, մնացել է Հայաստանում:

«Ինձ համար, որպես ծնողի, շատ դժվար էր 5 տարի ապրել մի երկրում, որի ղեկավարը իր աթոռը գրավել է որդուս սպանության գնով: Վերջին ընտրություններից հետո հասկացա, որ ևս 5 տարի նրան չեմ կարող հանդուրժել նախագահի դերում»,- ասել է Հովհաննիսյանը:

Նա, սակայն, ասել է, որ Հայաստանից հեռացել է ժամանակավոր և ամեն դեպքում շարունակելու է իր պայքարը հանցավոր իշխանության և Սերժ Սարգսյանի դեմ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում:

Tekali Taxi