Home / Հայաստան / 2013թ. Հայաստանում ապաստան են հայցել հիմնականում Սիրիայի, Իրաքի և Իրանի քաղաքացիներ

2013թ. Հայաստանում ապաստան են հայցել հիմնականում Սիրիայի, Իրաքի և Իրանի քաղաքացիներ

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետությունում ապաստան են հայցել 283 օտարերկրացիներ, հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության տվյալների՝ դիմողների գերակշռող մասը՝ 258-ը, Սիրիայից են, մնացած 25-ից 15-ը՝ Իրաքից, 8-ը՝ Իրանից: Ապաստանի դիմումի վերաբերյալ որոշումը կայացվում է դիմելուց հետո 3-ամսյա ժամկետում: Կայացվում է կամ Հայաստանում փախստական ճանաչելու և ապաստան տրամադրելու մասին կամ դիմումը մերժելու մասին որոշում: Դրանով պայմանավորված՝ ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանում ապաստան են ստացել 397 օտարերկրյա քաղաքացիներ, որոնց մի մասն ապաստան էր հայցել դեռևս նախորդ տարի: Ապաստան ստացածներից 373-ը Սիրիայից են, 21-ը՝ Իրաքից, 3-ը՝ Իրանից:  

Tekali Taxi